Հասարակական

Ռուսական օդանավերը Աֆղանստանից տարհանում են ավելի քան 380 հոգու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների  

1 րոպեի ընթերցում

Ռուսական օդանավերը Աֆղանստանից տարհանում են ավելի քան 380 հոգու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների  

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի օդանավերը Աֆղանստանից տարհանում են ավելի քան 380 հոգու, որոնց թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ նոյեմբերի 18-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի հանձնարարությամբ Չկալովսկի օդանավակայանից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի երեք օդանավ է մեկնել Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն՝ Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Բելառուսի, Ղրղզստանի և Հայաստանի, ինչպես նաև Ուկրաինայի և Աֆղանստանի ավելի քան 380 քաղաքացու տարհանելու նպատակով: Ըստ ՏԱՍՍ-ի՝ տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ ռուսական ռազմատրանսպորտային օդուժի ԻԼ-76 ինքնաթիռները իրենց հետ ավելի քան 36 տոննա մարդասիրական բեռ են տարել:

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ գործողությանը մասնակցող ռուսական բոլոր օդանավերում բավարար չափով խմելու ջրի, ծածկոցների և անհատական սննդաբաժինների պաշար կա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում