Ադրբեջանը գնդակոծել է ՀՀ արևելյան սահմանագոտու հայկական դիրքերը․ ՊՆ-ն ներկայացնում է մանրամասներ
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանը գնդակոծել է ՀՀ արևելյան սահմանագոտու հայկական դիրքերը․ ՊՆ-ն ներկայացնում է մանրամասներ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/11/1068276.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, նշելով, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։
Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։