Հասարակական

Դատարանն արդարացրել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին

1 րոպեի ընթերցում

Դատարանն արդարացրել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում