Գեղարքունիքի մարզում իրականացվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառի, Սեւանի եւ Ճամբարակի տարածաշրջաններում նոյեմբերի 11-ի գիշերային ժամերից ձյուն է տեղացել՝ մոտ 10-15 սանտիմետր շերտով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, ճանապարհները սպասարկող կազմակերպությունները մաքրման եւ մշակման աշխատանքները սկսել են առավոտվա ժամը 4-5- սահմաններում։
«Նոյեմբերի 11-ի առավոտվա դրությամբ մարզում փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան։ Մարտունու եւ Վարդենիսի տարածաշրջաններում ձյան շերտ չի առայժմ չի գոյացել, իսկ Ճամբարակում, Սեւանում եւ Գավառում հանրապետական կամ համայնքային նշանակության ճանապարհները մաքրվել են ձյան շերտից»,- իրավիճակը ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը։
Խոսրով Խլղաթյան