Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը, Անդրե Չալըշըրը, Լուկաս Սելարայանը, Սարգիս Ադամյանը միացել են հավաքականին

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը, Անդրե Չալըշըրը, Լուկաս Սելարայանը, Սարգիս Ադամյանը միացել են հավաքականին

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը շարունակում է նախապատրաստվել Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի դեմ առաջիկա հանդիպումներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, թիմին են միացել ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև Անդրե Չալըշըրը, Լուկաս Սելարայանը, Սարգիս Ադամյանը:

Դավիդ Յուրչենկոն, Տարոն Ոսկանյանը, Արտակ Գրիգորյանը, Արսեն Բեգլարյանը և Նարեկ Գրիգորյանը հավաքականին կմիանան VBET Հայաստանի պրեմիեր Լիգայի՝ իրենց ակումբների միջև կայանալիք հանդիպումից հետո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում