Միջազգային

Չիլիում պատգամավորները հավանություն են տվել նախագահի պաշտոնազրկմանը

1 րոպեի ընթերցում

Չիլիում պատգամավորները հավանություն են տվել նախագահի պաշտոնազրկմանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիլիի խորհրդարանի Պատգամավորների պալատը քվեարկել Է նախագահ Սեբաստիան Պինիերայի իմփիչմենթի օգտին, որի վերաբերյալ վերջնական որոշումը պետք Է ընդունի Սենատը: Նիստը, որտեղ քննարկվել Է նախաձեռնությունը, հեռարձակվել Է օրենսդիր մարմնի ստորին պալատի YouTube-ի ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պանդորայի դոսյեից» փաստաթղթերի հիման վրա կոռուպցիայի կասկածանքի պատճառով Պինիերային սահմանադրական մեղադրանքի առաջադրման օգտին քվեարկել Է 78 պատգամավոր՝ անհրաժեշտ նվազագույնը նախագահի պաշտոնաթողության առաջարկության պաշտպանության համար: Դեմ Է քվեարկել 67 պատգամավոր, երեքը ձեռնպահ են մնացել: Պինիերայի նախագահական ժամկետն ավարտվում Է 2022 թվականի մարտի 11-ին: Նոյեմբերի 21-ին երկրում տեղի են ունենալու պետության նոր ղեկավարի ընտրություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում