Արեւային կայաններ՝ Գավառի համայնքապետարանի, մշակույթի տան եւ մարզադպրոցի շենքերի տանիքներին
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառ քաղաքի համայնքապետարանի, մշակույթի տան եւ մարզադպրոցի շենքերի տանիքներին ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում տեղադրվում են արեւային ֆոտովոլտային կայաններ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 85 միլիոն 357 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Գավառի քաղաքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հոկտեմբերին եւ կավարտվեն այս տարվա ընթացքում։ «Մշակույթի տան տանիքին տեղակայվող կայանն ունենալու է 74, քաղաքապետարանի շենքի տանիքին տեղակայվող կայանը՝ 42, մարզադպրոցի տանիքին տեղակայվող կայանը՝ 47 կիլովատտ ժամ հզորություն։ Այդ երեք կայանների շնորհիվ տարեկան կարտադրվի շուրջ 60 հազար կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա, որն իր հերթին կբերի համայնքի բյուջեի միջոցների խնայողության եւ բյուջեի խնայված կամ գոյացած միջոցներն առավել արդյունավետ ծախսելուն»,- նշեցին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից։
Խոսրով Խլղաթյան