Հասարակական

Սահմանամերձ Կախակն գյուղի միջնակարգ դպրոցում կառուցվել է ջեռուցման համակարգ 

3 րոպեի ընթերցում

Սահմանամերձ Կախակն գյուղի միջնակարգ դպրոցում կառուցվել է ջեռուցման համակարգ 

ԳԱՎԱՌ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի միջնակարգ դպրոցում, ՀՀ կառավարության 2021 թվականի համապատասխան որոշման համաձայն, մարզում առաջնահերթ հիմնախնդիրների լուծմանն ուղղված ֆինանսական միջոցներով եւ «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» համաֆինանսավորմամբ Կախակն գյուղի միջնակարգ դպրոցում կառուցվել է ջեռուցման համակարգ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից` ջեռուցման համակարգի գործարկման նպատակով տեղադրվել է 330 հատ մարտկոց, կառուցվել կաթսայատուն, տաք ջրի ջրամատակարարման եւ հետադարձ համակարգ, տեղադրվել է 85 կվ հզորության կոշտ վառելիքի կաթսա:

Կառուցված համակարգի շնորհիվ ջեռուցվում է դասապրոցեսը կազմակերպելու համար անհրաժեշտ 600 քառակուսի մետր մակերես, որից՝ 7 դասասենյակ, 1-ին եւ 2-րդ հարկերի միջանցքները, համակարգչային դասասենյակը, ուսուցչանոցը եւ աստիճանավանդակը:

Կախակնի միջնակարգ դպրոցի տնօրինության տեղեկացմամբ՝ ջեռուցման համակարգի կառուցման ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 6 միլիոն 800 հազար դրամ, որից 2 միլիոն 200 հազար դրամը կազմել է ՀՀ կառավարության ներդրումը, 4 միլիոն 600 հազար դրամը՝ եւ «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» հատկացումը։

«Նախկինում դպրոցը ջեռուցվում էր դիզվառելիքով։ Վառարանները վառվում էին դասասենյակներում, իսկ միջանցքները ոչ մի կերպ չէին ջեռուցվում։ Դիզվառելիքը չէր ապահովում բավարար ջերմաստիճան, մյուս կողմից էլ հրդեհավտանգ էր եւ աշակերտների ու մանկավարժների առողջության համար վնասակար։ Հիմա արդեն պատկերը բոլորովին այլ է։ Ջեռուցման կենտրոնացված համակարգն աշխատում է քարածխով։ Կաթսան պատվիրել եւ բերել ենք Ռուսաստանից։ Սենյակային բավարար ջերմաստիճանն ապահովված է ինչպես դասասենյակներում, այնպես էլ միջանցքներում՝ հասնելով 18-22 աստիճանի։ Բացի այդ, արդեն ունենք միանգամայն անվտանգ ու մաքուր միջավայր ապահովող ջեռուցում, ինչը շատ կարեւոր ձեռքբերում է մեր դպրոցի համար»,- նշեց Կախակնի միջնակարգ դպրոցի տնօրեն Արտաշ Խլոյանը։

2021 թվականի ուսումնական տարում Կախակնի միջնակարգ դպրոց են հաճախում 48 աշակերտ

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում