Միջազգային

Իրաքի վարչապետի տան տանիքում չպայթած արկ է հայտնաբերվել, նրա վրա ԱԹՍ-ի միջոցով մահափորձ է կատարվել. ԶԼՄ

2 րոպեի ընթերցում

Իրաքի վարչապետի տան տանիքում չպայթած արկ է հայտնաբերվել, նրա վրա ԱԹՍ-ի միջոցով մահափորձ է կատարվել. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի նստավայրի տանիքում, որը գտնվում է Բաղդադի կենտրոնում՝ լավ ամրացված «կանաչ գոտում», կիրակի հայտնաբերվել է չպայթած արկ: Ինչպես հաղորդում Է Sky News Arabia հեռուստաալիքը, սակրավորները փորձում են վնասազերծել նրան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, անցած գիշեր Բաղդադում մահափորձ է կատարվել կառավարության ղեկավարի դեմ՝ ականակիր անօդաչուների օգնությամբ: Ալ Քազիմին չի տուժել, հարձակման հետեւանքով վիրավորվել են վարչապետի անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ: Նստավայրին նյութական լուրջ վնաս է հասցվել. շենքում կոտրվել են պատուհանները, դուրս են եկել դռները, վնասվել են կառուցատարրերը: Դրանից հետո «կանաչ գոտի» բոլոր մուտքերին զգալիորեն ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։

Իրաքի ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն, որը մեջբերում է իրաքյան INA լրատվական գործակալությունը, հարձակման մեջ ներգրավված է եղել երեք անօդաչու սարք, որոնցից երկուսը խոցվել են, երրորդը հայտնվել է նստավայրում: Բացի այդ, հարձակմանը նախորդել է ինտենսիվ փոխհրաձգությունը մայրաքաղաքի կենտրոնում։ Սկզբում հաղորդվում էր, որ վարչապետը վիրավորվել է, սակայն ավելի ուշ նա Twitter-ում գրել էր, որ իր հետ ամեն ինչ կարգին է։

Իրաքի վարչապետի դեմ մահափորձի փորձի դատապարտման եւ աջակցության խոսքեր են հայտնել արաբական եւ համաշխարհային բազմաթիվ առաջնորդներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում