Հասարակական

«Տաշիր Պիցցա»-ի մասնաճյուղերը ժամանակավորապես փակ կլինեն

1 րոպեի ընթերցում

«Տաշիր Պիցցա»-ի մասնաճյուղերը ժամանակավորապես  փակ կլինեն

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տաշիր Պիցցա» մասնաճյուղերը ժամանակավորապես փակ կլինեն՝ խնդրի բացահայտման և կարգավորման նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին հայտարարել է «Տաշիր պիցցա» թիմը:

«Հարգելի հաճախորդներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ «Տաշիր Պիցցա» մասնաճյուղերը մեր նախաձեռնությամբ ժամանակավորապես փակ կլինեն՝ խնդրի բացահայտման և կարգավորման նպատակով:

Այս պահին իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները համապատասխան տեսչական մարմինների հետ: Մեզ համար մեր հաճախորդների առողջությունն ու անվտանգությունն առաջնահերթություն է»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարել է «Տաշիր պիցցա» թիմը:

«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից նոյեմբերի 4-ին օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում