Միջազգային

Թռչնագրիպի օջախ են հայտնաբերել Հարավային Կորեայում

1 րոպեի ընթերցում

Թռչնագրիպի օջախ են հայտնաբերել Հարավային Կորեայում
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայրի թռչունների շրջանում բարձրախտածին գրիպի օջախ Է հայտնաբերվել Կորեայի Հանրապետությունում, ինչի պատճառով իշխանությունները վախենում են երկրի թռչնաֆերմաներում վարակի տարածումից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 2-ին այդ մասին հայտնել Է պարենի, գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարարությունը:

Նախարարության տվյալներով՝ հիվանդության օջախը հայտնաբերվել Է Չհունչհոն Նամդոյի նահանգի Չհոնան քաղաքում: Դա երկրում առաջին նման դեպքն Է վերջին յոթ ամսվա ընթացքում:

Այդ առանչությամբ վարակի տարածման վտանգի նախազգուշաման մակարդակը բարձացվել Է մինչեւ առավելագույնը, սահմանվել Է լիակատար կարանտին վարակված թռչունների հայտնաբերման վայրից 500 մետր շառավղով: 21 օրվա ընթացքում սահմանափակված Է երթեւեկը մերձակա թռչնաֆերմաների միջեւ:

2016 թվականի նոյեմբերին բարձրախտածին շտամի վիրուսը հանգեցրեց թռչունների զանգվածային համաճարակի: Կորեայի Հանրապետությունում հետագա չորս ամսում ոչնչացվեց 38 միլիոն թեւ թռչուն, ինչը հանգերեց դեֆիցիտի եւ գների կտրուկ աճի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում