Հասարակական

ՀՀ ԱՆ ենթակայությամբ գործող կառույցների աշխատողների 88 տոկոսը պատվաստվել է. Անահիտ Ավանեսյան

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՆ ենթակայությամբ գործող կառույցների աշխատողների 88 տոկոսը պատվաստվել է. Անահիտ Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունների, բուժհաստատությունների և քովիդ կլինիկաների՝ թվով 16 հազար 34 աշխատողների 88 տոկոսը հոկտեմբերի 22-ի դրությամբ պատվաստվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Հոկտեմբերի 14-ից Հայաստանում աշխատող յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատվաստված լինի կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնի, հակացուցումներ ունենալու դեպքում էլ գործատուին բժշկի տեղեկանք ներկայացնի։ Հայաստանում հասանելի են «Սպուտնիկ V», «Աստրազենեկա», «Սինոֆարմ», «Կորոնավակ», «Մոդեռնա» պատվաստանյութերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում