Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Հայտնի են այն 5 ուժերը, որոնք հաղթահարել են Գյումրիի ՏԻՄ ընտրությունների անցողիկ շեմը

Հայտնի են այն 5 ուժերը, որոնք հաղթահարել են Գյումրիի ՏԻՄ ընտրությունների 
անցողիկ շեմը

ԳՅՈՒՄՐԻ,18  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ նախնական տվյալների` հայտնի են այն 5 ուժերը, որոնք հաղթահարել են Գյումրիի ՏԻՄ ընտրությունների անցողիկ շեմը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոսն է, իսկ դաշինքների համար՝ 6: Ընտրություններին մասնակցում էր 10 քաղաքական ուժ։ Ըստ բոլոր տեղամասերից ստացված նախնական արդյունքների՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ․

1․ «Հայրաքաղաք» դաշինք –1162 ձայն (4,41%)

2․« Արժանապատիվ ուղի» կուսակցություն– 388 ձայն (1,47 %)

3․ Հայաստանի հանրապետական կուսակցություն- 1333 ձայն (5,06%)

4․ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն– 7785 ձայն (29,56 %)

5․«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն–2793 ձայն (10,60%)

6․ Հայաստանի կոմունիստական կուսակցություն– 260 ձայն (0,99%)

7․« Գյումրին կռնա» դաշինք –904 ձայն (3,43%)

8․« Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն– 9637 ձայն (36,59%)

9․« Թասիբով» դաշինք– 586 ձայն (2,23%)

10․«Ապրելու երկիր» կուսակցություն –1489 ձայն (5,65%):

Այսպիսով, Գյումրի ՏԻՄ ընտրություններում անցողջիկ շեմը հաղթահարել են «Բալասանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Զարթոնք» կուսակցությունը և «Ապրելու երկիր» կուսակցությունը:

Գյումրիում գործել  է 82 ընտրատեղամաս։ Ընտրողների թիվը 109․453-ն է։ Նրանցից ընտրությանը մասնակցել են 26․417 ընտրող` ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 24․14%-ը։

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]