Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը․ հայկական կողմն ունի վիրավորներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են Արցախի Հանրապետության հետ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը, կան վիրավորներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Նշվում է, որ Արցախի Պաշտպանության բանակը շուտով կտրամադրի պաշտոնական տեղեկատվություն։