Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

 Ղրղզստանի կառավարությունը հրաժարական է տվել

 Ղրղզստանի կառավարությունը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հրամանագիր Է ստորագրել երկրի կառավարության հրաժարականի վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 12-ին հաղորդել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Սադիր Ժապարովը հրամանագիր Է ստորագրել «Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի հրաժարականի մասին: Հրամանագրի համաձայն, նախարարների կաբինետի գործող կազմը հրաժարական Է տվել»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Մարդիկ, որոնք զբաղեցնում են Ղրղզստանի նախարարների կաբինետի անդամների պաշտոնները, կշարունակեն իրենց պարտականությունների կատարել մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի ձեւավորումը, նշել են մամուլի ծառայությունում:

Ապրիլի 11-ի հանրաքվեով ընդունվել Է Ղրղզստանի Սահմանադրության նոր խմբագրումը, որի համաձայն, հանրապետությունն անցել Է կառավարման նախագահական ձեւի: Երկրի հիմնական օրենքի փոփոխությունների համաձայն, կառավարությունը վերափոխվել Է նախարարների կաբինետի. նախարարների կաբինետի նախագահը միաժամանակ զբաղեցնում Է հանրապետության նախագահի վարչակազմի ղեկավարի պաշտոնը:

Ղրղզստանի հին Սահմանադրության համաձայն, որն ընդունվել Է 2010 թվականին, կառավարության անդամների նշանակման լիազորությունը եղել Է երկրի խորհրդարանինը, իսկ նախագահն իրավունք Է ունեցել համաձայնել կամ չհամաձայնել հրաժարականի հետ:

Նոր Սահմանադրությունը պետության ղեկավարին, որը գլխավորում Է գործադիր իշխանությունը, թույլ Է տալիս որոշել կառավարության կառուցվածքը, նշանակել կամ հեռացնել նախարարների կաբինետի նախագահին եւ նրա անդամներին: Մայիսի 5-ին «Սադիր Ժապարովը ստորագրել Է Ղրղզստանի նոր Սահմանադրությունը: Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահի պաշտոնակատար Ուլուկբեկ Մարիպովը երկրի վարչապետ Է նշանակվել փետրվարի 3-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]