Հասարակական

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին շնորհվել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի «ԳԱՄԱ ակադեմիկոս» հատուկ նշան

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին շնորհվել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի «ԳԱՄԱ ակադեմիկոս» հատուկ նշան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի գլխավոր խորհրդական, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը պարգևատրվել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի «ԳԱՄԱ ակադեմիկոս» հատուկ նշանով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ-ից, մանրամասնելով, որ պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-29-ին՝ Մինսկում կայացած Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի (ԳԱՄԱ) 34-րդ նիստի շրջանակներում:

Ռադիկ Մարտիրոսյանը ԳԱՄԱ-ի հիմնադիրներից է:2018-2019թթ-ին նա եղել է ԳԱՄԱ-ի փոխնախագահ: Նրա խոսքով՝ ԳԱՄԱ-ի 34-րդ նիստն անցկացվել է բարձր մակարդակով՝ առաջատար գիտնականների մասնակցությամբ, ինչպիսիք են «Կուրչատովի անվան ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Միխայիլ Կովալչուկը, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրեն Գրիգորի Տրուբնիկովը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի նախագահ Վալենտին Պարմոնը, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին և այլ նշանավոր գիտնականներ:

«1993 թ-ից, երբ հիմնադրվեց Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան, ես մշտապես աջակցել եմ ասոցիացիայի հիմնական նպատակներին՝ խթանել տարբեր երկրների գիտնականների համագործակցությունը, աջակցել երիտասարդ գիտնականներին, քննարկել գիտական կենտրոնների ծրագրերը: Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է ունենալ հիմնարար հետազոտությունների հիմնադրամ, որը կաջակցի գիտական համատեղ ծրագրերի իրականացմանը: Շատ կարևոր է նաև առաջ մղել մեխանիզմներ, որոնք կաջակցեն երիտասարդ գիտնականների համագործակցությանը և կնպաստեն նրանց առաջընթացին», - նշել է ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում