Հասարակական

Կովկասի բնության հիմնադրամը 314 հազար եվրո է փոխանցել ԲՀՊՏ-ներին

1 րոպեի ընթերցում

Կովկասի բնության հիմնադրամը 314 հազար եվրո է փոխանցել ԲՀՊՏ-ներին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ Կովկասի բնության հիմնադրամի (CNF) կողմից ստացել են 2021 թ. ֆինանսական տարվա համար նախատեսված գումարային երկրորդ փոխանցումները, որոնք, ընդհանուր առմամբ, կազմել են 314 հազար 661 եվրո։

«Նշված գումարից 127,5 հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 76,975 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 81,222 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, 28,964 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Նշվում է, որ 2021 թվականի տարեսկզբին CNF-ի կողմից նշված 4 ՊՈԱԿ-ներին փոխանցվել էին առաջին գումարային հատկացումները՝ շուրջ 320 հազար եվրո։

Հատկացված գումարներով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը,որոնք ապահովում են կառույցների արդյունավետ աշխատանքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում