Հասարակական

Ցանկանում ենք, որ Իտալիան առավել ներգրավված լինի մեր կրթական համակարգում. ՀՀ նախագահ

2 րոպեի ընթերցում

Ցանկանում ենք, որ Իտալիան առավել ներգրավված լինի մեր կրթական համակարգում. ՀՀ նախագահ

ՀՌՈՄ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համոզված եմ, որ Իտալիայի և Հայաստանի միջև ապագայի տեսլականով երկխոսությունը, համագործակցությունը կշարունակվի և իմ այս այցելությունը ոչ միայն կլինի առաջին պատմական պետական այցելությունը, այլև եկող տասնամյակներում հիմք կդառնա Հայաստանի և Իտալիայի միջև ավելի սերտ, ավելի խորը, ավելի ջերմ հարաբերությունների։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-֊ի թղթակիցը Հռոմից, այս մասին նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հետ մամուլի համար արված հայտարարության ժամանակ:

«Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի հետ իրականացվող բազմակողմանի համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, հիմնարար ազատությունների պաշտպանությունը, կայուն զարգացման ու արդյունավետ կառավարման համատեղ ծրագրերը: Մենք նաև ցանկանում ենք, որ Իտալիան առավել ներգրավված լինի մեր կրթական համակարգում, որը մեր ժողովրդին ավելի հաղորդակից կդարձնի իտալական ինքնությանը, մշակույթին և պատմությանը»,- հայտարարեց ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանը կարևորեց երկու երկրների հարաբերությունները, մասնավորապես, զբոսաշրջության բնագավառում՝ հայտնելով, որ Իտալիայի նախագահի հետ առանձնազրույցի ժամանակ ընդգծել են միմյանց մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը:

«Ե՛վ Իտալիան, և՛ Հայաստանն իրար ցուցադրելու հսկայական պատմամշակութային ժառանգություն ունեն»,- հավելեց ՀՀ նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում