Հասարակական

ԱՆ-ն կդիտարկի, թե հիվանդանալ ու առողջանալուց հետո ինչ ժամանակի ընթացքում պահանջել ՊՇՌ թեստի պատասխան

2 րոպեի ընթերցում

ԱՆ-ն կդիտարկի, թե հիվանդանալ ու առողջանալուց հետո ինչ ժամանակի ընթացքում պահանջել ՊՇՌ թեստի պատասխան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը դիտարկումներ է անում և կորոշի, թե կորոնավիրուսով վարակված լինելուց ու առողջանալուց հետո ինչ ժամանակի ընթացքում պարտադրել աշխատող անձանց ներկայացնել ՊՇՌ թեստի պատասխան կամ պատվաստման հավաստագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան»-ից Արեգնազ Մանուկյանի հարցին, թե հիվանդացած և առողջացած անձից, որը հակամարմին ունի, ինչո՞ւ են պահանջում ՊՇՌ թեստի պատասխան:

Նախարարը հայտնեց, որ կան շատ փոքրաթիվ դեպքեր, երբ մարդը առողջանալուց հետո 20 օր, 30 օր հետո դեռ ՊՇՌ դրական թեստի դրական պատասխան է ունենում:

«Այս հանգամանքը հաշվի առնելով՝ մեր մասնագիտական խումբը ներկայումս նախարարի հրամանին որոշակի փոփոխությունների և համալրումների աշխատանք է իրականացնում: Կտեսնենք, վերջնական եզրակացությունը վաղը կունենանք և ըստ այդմ կդիտարկենք, թե հիվանդանալ, առողջանալուց հետո ինչ ժամանակի ընթացքում կպարտադրենք ՊՇՌ թեստավորման պատասխան ներկայանել կամ պատվաստման հավաստագիրը»,-ասաց Ավանեսյանը:

Հոկտեմբերի 1-ից ուժի է մեջ է մտել Առողջապահության նախարարի հրամանը՝ ըստ որի բոլոր տնտեսավարողների աշխատակիցները 14 օրը մեկ պարտադիր ՊՇՌ թեստ պետք է հանձնեն կամ պատվաստվեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում