Հասարակական

 Արջերն «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում ակտիվացել են

1 րոպեի ընթերցում

 Արջերն «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում ակտիվացել են

ԳՅՈՒՄՐԻ,6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն երկու ամիս է արջերը «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում ակտիվացել են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ արջերից մեկը «Արփի լիճ» ազգային պարկի Ախուրյանի կիրճ տեղամասում են նկատվել, իսկ երկրորդը՝ քոթոթներով Աշոցքում: Մեծ Սեպասարում հոկտեմբերի 5-ին արջերը վնասել են մեղվի 6-7 փեթակ:

«Ուրախ ենք, որ մարդկային վնասներ չենք կրել, միաժամանակ անչափ ուրախալի է արջերի «ներկայությունը», ինչը խոսում է տարածքի կենսաբազմազանության որակի բարձրացման, ինչպես նաև հանգիստ միջավայրի մասին, ինչն էլ ակտիվացրել է կենդանիներին: Ստեղծված ապահով վիճակը միջավայրի հսկողության արդյունք է»,-«Արմենպրես»-ին ասաց «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Մուշեղ Մուրադյանը:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում