Հասարակական

ՀՀ ամբողջ տարածքում առատ տեղումներ են. Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարներով երթևեկելու համար

1 րոպեի ընթերցում

ՀՀ ամբողջ տարածքում առատ տեղումներ են. Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարներով երթևեկելու համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ ՀՀ ոստիկանությունը վարորդներին հորդորում է մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Հանրապետության ամբողջ տարածքում առատ տեղումներ են` ձյան և անձրևի տեսքով: Մարզերում որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են, իսկ Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարներով երթևեկելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում