Հասարակական

Հաստատվել է Covid-19-ի 1155 նոր դեպք, մահացել է 21 քաղաքացի 

1 րոպեի ընթերցում

Հաստատվել է Covid-19-ի 1155 նոր դեպք, մահացել է 21 քաղաքացի 

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1155 նոր դեպք, առողջացել է 381, մահացել 21 քաղաքացի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ նախորդ օրը կատարվել է 8 947 թեստավորում, ընդհանուր առմամբ՝ 1 770 914 թեստավորում:

Այսպիսով, հոկտեմբերի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 267 363 դեպք, որոնցից 245 757-ն` առողջացած, 5 440-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 945 բուժառու:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 221 է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում