Հասարակական

Պատմության հետագծով  

2 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:1982 թ. հոկտեմբերի 6-ին ծնվել է Լեւոն Արոնյանը՝ հայ նշանավոր շախմատիստ, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող եւ մրցանակակիր: 2014 թ. Լեւոն Արոնյանն արժանացել է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչման։ 2001-ից Լեւոնը բնակվում է Գերմանիայում, սակայն շարունակում է ներկայացնել Հայաստանը, որը համարում է իր հայրենիքը. «Գերմանիայում ինձ լավ եմ զգում, սակայն... դա իմ հայրենիքը չէ»։

-1935 թ. հոկտեմբերի 6-ին մահացել է Աթաբեկ Խնկոյանը (Խնկո Ապեր)՝ հայ մանկագիր, ՀԽՍՀ վաստակավոր մանկական գրող, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1932)։ Խնկո Ապոր անունով են կոչվում Երեւանի մանկական գրադարանը, Գյումրու դպրոցներից մեկը։

-Մ.թ.ա. 69 թ. հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Տիգրանակերտի ճակատամարտը Հին Հռոմի եւ Տիգրան Բ Մեծի կայսրության միջեւ:

-1769 թ. հոկտեմբերի 6-ին Ջեյմս Կուկն ափ իջավ Նոր Զելանդիայում:

-1875 թ. հոկտեմբերի 6-ին ծնվել է Նիկոլայ Բաեւը՝ ազգությամբ հայ, խորհրդային ճարտարապետ (մահ.՝ 1952 թ.):

-1960 թ. հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ ռեժիսոր Սթենլի Կուբրիկի «Սպարտակ» ֆիլմի պրեմիերան:

-1977 թ. հոկտեմբերի 6-ին առաջին թռիչքը կատարեց Միկոյանի ՄԻԳ-29 կործանիչ ինքնաթիռը:

-1900 թ. հոկտեմբերի 6-ին ծնվել է Մարտին Վարդանյանը՝ հայ խորհրդային քիմիկոս:

-1959 թ. հոկտեմբերի 6-ին ծնվել է Բեկոր Աշոտը՝ Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր։

Ա. Հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում