Արոնյանը CCTF-ի վերջին տուրում հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստներից մեկին և 3-րդն է մրցաշարում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Champions Chess Tour Finals-ի 8-րդ տուրում հաղթեցԱդրբեջանի ուժեղագույն շախմատիստներից Շահրիյար Մամեդյարովին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց այս մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանըերկու պարտիա անընդմեջ առավելության հասավ Մամեդյարովի նկատմամբ նախ սև, ապա սպիտակ խաղաքարերով, իսկ հաջորդպարտիան ավարտեց ոչ-ոքի` 2,5-0,5:
Արոնյանը մրցաշարային աղյուսակի վերջնական տարբերակում 3-րդն, իսկ մրցաշարի հաղթողն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: