Սպորտ

Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը (61 կգ) դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող աշխարհի առաջնության 61 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հարությունյանը մրցեց Հնդկաստանից Ռավինադեր Ռավինադերի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 10:0 հաշվով:

Արսեն Հարությունյանը Եվրոպայի 2019 թվականի առաջնության չեմպիոն է: Տոկիայի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից: Նա 2020 թվականի աշխարհի գավաիթ խաղարկության արծաթե մեդալակիր է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում