Հասարակական

Հրապարակվել է Արարատյան դաշտի ատլասը

1 րոպեի ընթերցում

Հրապարակվել է Արարատյան դաշտի ատլասը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրապարակվել է Արարատյան դաշտի ատլասը, որը մշակվել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի կողմից` Շրջակա միջավայրի նախարարության և այլ շահագրգիռ կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ մանրամասնելով, որ Արարատյան դաշտի ատլասը ներառում է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսներին վերաբերող ինչպես պետական մարմիններում առկա տվյալներն ու տեղեկատվությունը, այնպես էլ՝ ԳԱՏՕ ծրագրի իրականացման ընթացքում հավաքագրված և վերլուծված երկրատարածական տվյալները:

Ատլասում առկա է, ինչպես քարտեզագրական, այնպես էլ վիճակագրական տեղեկատվություն: Այն բաղկացած է 48 թեմատիկ քարտեզներից:

մաս 1մաս 2մաս 3

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում