Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 1 751-ով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրը Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել Է 1 751-ով:
Մահացել Է 30 մարդ՛: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից երկրում մինչ օրս հայտնաբերվել Է վարակման 614 763 դեպք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում բուժվել Է 1 633 մարդ, համավարակի սկզբից ի վեր՝ 586 704-ը:
Մահացել Է 8 976 մարդ: Մեկ օրում արվել Է 42 657 թեստ, այդ թվում 28 199-ը՝ հակագեների եւ 14 458 պոլիմերազային շղթայական ռեակցիա- թեստ:
Ախտահարման ցուցանիշը. մեկ օրում՝ 4,1 տոկոս, վերջին 14 օրում՝ 5,8 տոկոս, վերջին յոթ օրում՝ 5, 22 տոկոս:
Մինչ այդ Վրաստանում կատարվել Է կորոնավիրուսի դեմ 1 799 446 պատվաստում, այդ թվում վերջին օրը՝ 12 562:
Այժմ կարանտինում Է գտնվում 70 մարդ, ստացտոնարներում՝ 4 169, քովիդ-հյուրանոցներում՝ 768 մարդ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը: