Արցախ

Արցախին հատկացվող դրամական աջակցությունը մոտենում է 100 միլիարդ դրամի. Նիկոլ Փաշինյան 

1 րոպեի ընթերցում

Արցախին հատկացվող դրամական աջակցությունը մոտենում է 100 միլիարդ դրամի. Նիկոլ Փաշինյան 

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության կողմից Արցախին հատկացվող դրամական աջակցությունը մոտենում է 100 մլրդ դրամին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարությունը միջոցներ հատկացրեց Արցախի բնակչության 2021թ. հոկտեմբեր ամսվա Էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեով նախա­տեսված հոկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջա­պահության ծախսերի ֆինանսավորման համար։

Արձագանքելով նախագծին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշմամբ 2020 թվականի նոյեմբերից հետո Արցախին հատկացվող դրամական աջակցությունը մոտենում է 100 միլիարդ դրամին։ «Շարունակելու ենք այս գործընթացը՝ մի նկատառմամբ, որ մենք սոցիալական աջակցության տրամաբանությունը ամեն քայլի հետ ավելի ու ավելի շատ փոխակերպենք զարգացման քաղաքականության»,- ասաց նա։

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ հավելեց, որ չզեկուցվող հարցերի շրջանակում Սյունիքի մարզին շուրջ 1 միլիարդ դրամ են տրամադրելու, որը Սյունիքի համայնքների կենսականությունը վերականգնելու և առկա խնդիրները լուծելու համար է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում