Քաղաքականություն

Փաշինյանը կարևորեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձը՝ որպես հումանիտար և քաղաքական հարց

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը կարևորեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձը՝ որպես հումանիտար և քաղաքական հարց

Հայաստանի իշխանությունը կիրառում է և կշարունակի կիրառել բոլոր գործիքակազմերը՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին վստահեցրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքներին: 

«Այն գործիքակազմերը, որոնք նախկինում կիրառել ենք, այսօր էլ շարունակում ենք կիրառել, ապագայում էլ պետք է կիրառենք: Դա շատ կարևոր հարց է, որը մեզ անհանգստացնում է՝ որպես հումանիտար հարց, որպես քաղաքական հարց, որպես կարևոր թեմա՝ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու համար»,–ասաց Փաշինյանը:

Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։ Նրանց մի մասի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ Բաքվում կեղծ քրեական գործեր են հարուցվել և անցկացվում են շինծու դատավարություններ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում