Մշակույթ

Կյանքից հեռացել է հանրահայտ երգիչ Նիկոլայ Արությունովը

1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է հանրահայտ երգիչ Նիկոլայ Արությունովը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաթսուներեք տարեկանում մահացել է երգիչ Նիկոլայ Արությունովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է «ՌԻԱ Նովոստին»:

Նիկոլայ Արությունովը (Տեր-Հարությունյան) ծնվել է Մոսկվայում: Հայոց ցեղասպանությունից հետո Տեր-Հարությունյանների ամբողջ գերդաստանից կենդանի է մնացել միայնՆիկոլայի պապը՝ Նժդեհը, որը բնակություն է հաստատել Մոսկվայում:

Նիկոլայ Արությունովը հայտնի երգիչ, երգահան է, որը պատկանում է աշխարհի հանճարեղ հայերի թվին՝ ըստ «Զարմանահրաշ ազգ հրաշքների աշխարհից» գրքի: Իր երաժշտական կարիերան Նիկոլայը սկսել է Ստաս Նամինի (Միկոյան)՝ «Ցվետի» (Цветы) խմբի հետ: 1979 թվականին կյանքի է կոչել իր ամենահայտնի նախագիծը՝ «Բլյուզի լիգան» (Лига блюза) խումբը: Հանդես է եկել երաժշտական տարբեր ժանրերում. բլյուզ, ռոք-բլուզ, սոուլ, ֆանկ, հարդ-ռոք:

Նիկոլայ Արությունովը ստեղծել է Лига Блюза, Четверг Арутюнова, Николай Арутюнов & The Blues Barbarians, Арутюнов & Quorum, The Booze Band, Funky Soul խմբերը՝լինելով նաև դրանց մենակատարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում