Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թալիբներն օգտագործելու են Աֆղանստանի վերջին թագավորի ժամանակների սահմանադրությունը

Թալիբներն օգտագործելու են Աֆղանստանի վերջին թագավորի ժամանակների սահմանադրությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում կիրառվելու Է երկրի վերջին թագավորի՝ Զահիր-Շահի ժամանակների սահմանադրությունը, բացառությամբ այն դրույթների, որոնք կհակասեն շարիաթին: Այդ մասին հայտարարել Է արդարադատության նախարարի պաշտոնակատար Աբդուլ Հաքիմ Շարիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մշակույթի եւ տեղեկատվության փոխնախարար Զաբիուլլա Մուջահիդը ՌԻԱ Նովոստիին տած հարցազրույցում հայտարարել Էր, որ երկրում իշխանությունը վերցրած «Թալիբան» շարժումը պլանավորում Է հաջորդ տարի հանձնաժողով ձեւավորել նոր սահմանադրությունը մշակելու համար:

Աֆղանստանի ժամանակավոր կառավարության արդարադատության նախարարության հայտարարության համաձայն, նախարարության ղեկավարի պաշտոնակատարը երկրում Չինաստանի դեսպանի հետ հանդիպմանը հայտարարել Է, որ Աֆղանստանն օգտագործելու Է այն սահմանադրությունը, որը երկրում կիրառվել Է վերջին թագավորի օրոք, բացառություններ կկազմեն այն դրույթների, որոնք կհակասեն շարիաթին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]