1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ղարաբաղի շուրջ 2020 թվականի համաձայնության գլխավոր արդյունքը կայունությունն Է. Լավրով

Ղարաբաղի շուրջ 2020 թվականի համաձայնության գլխավոր արդյունքը կայունությունն 
Է. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման շուրջ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից անցյալ տարի ձեռք բերված համաձայնությունների գլխավոր արդյունքն իրադրության կայունացումն Է հակամարտության գոտում:

Այդ մասին սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:

«2020 թվականի մայիսի 9-ից այս կողմ մեր գլխավոր արդյունքն այն է, որ կայունություն է հաստատված ու այդ կայունությունը պահպանվում է: Ռուսաստանյան խաղաղապահ զորակազմը նպաստում Է նրան, որ որեւԷ բռնի գործողություն մենք այժմ չենք տեսնում: Փոքր միջադեպերը, որոնք եղել են սկզբնական փուլում, արագորեն վերացվել են: Եվս մեկ անգամ ընդգծում եմ՝ այժմ այնտեղ իրադրությունը կայուն Է, թեեւ, իհարկե, խնդիրները քիչ չեն»,-նշել Է Լավրովը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Բաքվի եւ Երեւանի հետ համաձայնեցրել են աշխատանքային այցերի վերսկսումը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:

«Բառացիորեն օրերս Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի երեք համանախագահները Նյու Յորքում հանդիպում են ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ: Նրանք, որքան հասկանում եմ, համաձայնեցրել են տարածաշրջան (Լեռնային Ղարաբաղ) այցելությունների համար իրենց ուղեւորությունների եւ զրույցների վերսկսումը Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ հանդիպումներ են պլանավորված Ստեփանակերտում»,-հայտնել Է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]