Որպես անհետ կորած որոնվող կինն ու որդին հայտնաբերվել են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողների հետ, սեպտեմբերի 28-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող կնոջն ու որդուն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ հիշեցնելով, որ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից, որպես անհետ կորած, սեպտեմբերի 12-ից որոնվում էին 37-ամյա Ալինա Եղիազարյանը և նրա որդին։
Դեպքի առթիվ սեպտեմբերի 22-ին հարուցվել էր քրեական գործ։
Հանգամանքները պարզվում են։