Կրեմլը Պուտին-Էրդողան հանդիպման վերաբերյալ հայտարարություն է տարածել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սեպտեմբերի 29-ին կայանալիք հանդիպման վերաբերյալ հայտարարություն է տարածել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Սեպտեմբերի 29 -ին Սոչիում բանակցություններ կկայանան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև», - ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն՝ բանակցությունների ժամանակ նախատեսվում է քննարկել քաղաքական, առևտրային և տնտեսական ոլորտներում ռուս-թուրքական գործընկերության տարբեր ասպեկտներ, ինչպես նաև միջազգային արդիական հարցեր, այդ թվում ՝ Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում տիրող իրավիճակը:
Պուտին-Էրդողան վերջին դեմ առ դեմ հանդիպումը տեղի է ունեցել 2020 թվականի մարտին Կրեմլում, երբ Էրդողանը աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստան:
Համավարակային իրավիճակի պատճառով հետագա բանակցություններն անց են կացվել հեռախոսային կամ տեսաժողովի եղանակով՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով: