1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սիրիայի ԱԳՆ նախարարը Թուրքիային և ԱՄՆ-ին մեղադրել է իր երկրի բնական պաշարները թալանելու մեջ

Սիրիայի ԱԳՆ նախարարը Թուրքիային և ԱՄՆ-ին մեղադրել է իր երկրի բնական 
պաշարները թալանելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆայսալ Միքդադը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում հայտարարել է, որ Սիրիան մտադիր է ամբողջությամբ վերականգնել ազգային ինքնիշխանությունը և անօրինական է համարում իր տարածքում ցանկացած օտարերկրյա զորքի առկայությունը, ինչը համաձայնեցված չէ Սիրիայի կառավարության հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Արտգործնախարարի խոսքով ՝ Թուրքիան և Միացյալ Նահանգները օգտագործում են կեղծ պատրվակներ՝ Սիրիայի տարածքում իրենց ռազմական ներկայությունը շարունակելու և նրա բնական պաշարները թալանելու համար, ինչը հակասում է միջազգային իրավունքին և ՄԱԿ -ի ԱԽ բանաձևերին»:

«Սա պետք է ավարտվի, և մենք պահանջում ենք, որ Թուրքիան և ԱՄՆ -ն առանց նախապայմանների դուրս բերեն զորքերը Սիրիայից», - ասել է Միքդադը:

Նա միաժամանակ նշել է, որ Դամասկոսը իրեն իրավունք է վերապահում օրինական բոլոր միջոցներով հասնել այդ նպատակին:

Սիրիայի ԱԳՆ ղեկավարը Թուրքիային մեղադրել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում դեէսկալացիայի գոտի ստեղծելու մասին համաձայնագրից բխող պարտավորությունները չկատարելու մեջ:

«Արդյունքում Իդլիբ նահանգը դարձել է այնտեղ ներթափանցած օտարերկրյա ահաբեկիչների ինկուբատոր», - նշել է նա:

Նախարարի խոսքով ՝ այս իրավիճակը չի կարող անվերջ շարունակվել, և Սիրիան վճռական է տրամադրված, որպեսզի վերջ տա այս ամենին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]