Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տավուշի բերդի պեղումները կշարունակվեն նաև հաջորդ տարի

Տավուշի բերդի պեղումները կշարունակվեն նաև հաջորդ տարի

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով Տավուշում էր՝  ծանոթանալու Տավուշի բերդի պեղումների արդյունքներին և քննարկելու հետագա անելիքները։  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Այցին մասնակցում էին նաև ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենները, հնագետներ, ճարտարապետներ, ոլորտի այլ մասնագետներ։

Մասնագիտական քննարկման արդյունքում որոշում է կայացվել, որ ձմռանն ընդառաջ անհրաժեշտ է պեղված հատվածները ժամանակավորապես ամրակայել և ծածկել հողով՝ հետագա փլուզումների վտանգը կանխելու համար, իսկ հաջորդ տարվանից պետությունը միջոցներ կհատկացնի շարունակելու պեղումների աշխատանքները՝ զուգահեռաբար կազմելով նաև բերդի ամրակայման, մասնակի վերականգնման և տարածքի բարեկարգման նախագծանախահաշվային փաստաթղթերը։

Պեղումների արդյունքում հայտնաբերված հնագիտական գտածոները ուսումնասիրությունից և վերականգնումից հետո կհանձնվեն Բերդի երկրագիտական թանգարանին՝ ցուցադրությունը համալրելու նպատակով։

Կառավարության ուշադրության կենտրոնում է լինելու նաև Տավուշի բերդի հարակից տարածքների ենթակառուցվածքների խնդիրը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]