Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

ԱՄՆ-ն ավելի քան 750 մլն դոլար կհատկացնի կորոնավիրուսի պատվաստանյութերի տարածման համար

ԱՄՆ-ն ավելի քան 750 մլն դոլար կհատկացնի կորոնավիրուսի պատվաստանյութերի 
տարածման համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները մտադիր է ավելի քան 750 մլն ԱՄՆ դոլար հատկացնել տարբեր երկրներում նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստմանն աջակցելու գործընթացին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով համավարակի դեմ պայքարի հարցով ամերիկյան կառավարության կազմակերպած բազմակողմ առցանց գագաթնաժողովին:

«Այսօր ԱՄՆ-ն հայտնում է, որ հավելյալ 370 մլն դոլար կհատկացնի՝ աջակցելու պատվաստման և ողջ աշխարհում պատվաստանյութերի մատակարարման գործընթացին: Բացի այդ, ավելի քան 380 մլն դոլար կհատկացվի պատվաստման և իմունիզացման համաշխարհային դաշինքի շրջանակում՝ նպաստելու կարիք ունեցող տարածաշրջաններում պատվաստանյութերի տարածմանը»,- հայտարարել է Բայդենը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]