Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը չեղարկվել է

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը չեղարկվել է

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ ավելի վաղ պլանավորված հանդիպումը չեղարկվել Է միջոցառումների գրաֆիկների չհամընկնելու կապակցությամբ: Այդ մասին ճեպազրույցում լրագրողներին հայտնել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես կարծում եմ, որ գրաֆիկները խանգարել են նախարարների մակարդակով այս հանդիպմանը: Բայց այս երկրների նախարարներից շատերը պատրաստվում են հանդիպել այլ ձեւաչափերով»,-ասել Է պաշտոնյան:

Այն հարցին, թե կլինի արդյոք ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երկկողմ հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լե Դրիանի հետ, նա պատասխանել Է. «Ես կակնկալեի, որ պետքարտուղարը եւ արտաքին գործերի նախարարը շաբաթվա ընթացքում ինչ-որ մի պահի կարծիքներ փոխանակելու հնարավորություն ունենային»:

Ինչպես նշում են ԶԼՄ-ները, նա չի ասել, թե հանդիպումը չեղարկելու պատճառ կարող Էր լինել այն դիվանագիտական ճգնաժամը, որը կապված Է Ֆրանսիայից սուզանավերի ձեռքբերումից Ավստրալիայի հրաժարվելու հետ:

Սեպտեմբերի 15-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը համատեղ հայտարարություն են հրապարակել պաշտպանության եւ անվտանգության բնագավառում գործակցության նոր եռակողմ ձեւաչափ ստեղծելու մասին, որը կստանա AUKUS անվանումը:

Այս դաշինքի շրջանակներում առաջին նախաձեռնությունը կդառնա ատոմային սուզանավերի ստեղծումն Ավստրալիայի ռազմածովային նավատորմի համար: Ավելի վաղ ABC հեռուստաալիքը հաղորդել Էր, որ Կանբերան որոշել Է ստեղծել ատոմային սուզանավերի նավատորմ եւ հրաժարվել ֆրանսիական Naval Group-ի հետ 90 միլիարդ ավստրալական դոլար (շուրջ 66 միլիարդ ԱՄՆ-ի դոլար) արժողությամբ պարտավորագրից՝ հօգուտ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ համատեղ նախագծի: Ինչպես նշել Է ընկերությունը, ինքն Ավստրալիային առաջարկել Է «գերազանց որակի սովորական սուզանավ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]