Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՄ դեսպանը և ՀՀ ԱԻ նախարարը բարձր են գնահատել համատեղ ծրագրերի ընթացքը

ԵՄ դեսպանը և ՀՀ ԱԻ նախարարը բարձր են գնահատել համատեղ ծրագրերի ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը սեպտեմբերի 17-ին հանդիպել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև պատվիրակության Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, Անդրանիկ Փիլոյանը շնորհակալություն է հայտնել հանդիպումը նախաձեռնելու համար և անդրադարձել ընթացիկ ծրագրերին: Նախարարը, մասնավորապես ընդգծել է COVID-19-ի դեմ պայքարի նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարությանը ցուցաբերված տեխնիկական աջակցությունը: Քննարկվել է 2020թ. հուլիսից մեկնարկած «Բնակչության պաշտպանության ոլորտում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված Թվինինգ ծրագրի» ընթացքը:

«Արդյունավետ է գնահատվել նաև ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելումը, պատրաստվածությունը և արձագանքումն Արևելյան գործընկերության երկրներում» PPRD East 3 ծրագիրը, որի շրջանակում 2021թ. սեպտեմբերի 15-ից 16-ը ԱԻՆ-ում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի մասնակցությամբ: Նախարար Փիլոյանը կարևորել է ԵՄ դերը աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված գործունեության մեջ, ինչպես նաև նորարական գիտատեխնիկական և հետազոտական ծրագրերի աջակցության գործում՝ ինչպիսին «Հորիզոն 2020» ծրագիրն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դեսպան Անդրեա Վիկտորինը ևս բարձր է գնահատել իրականացվող ծրագրերի ընթացքը և վստահեցրել, որ ԵՄ-ն պատրաստ է զարգացնել համագործակցությունը՝ իր մանդատի շրջանակներում։ Միաժամանակ տիկին դեսպանը մտահոգություն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակի վերաբերյալ և համոզմունք հայտնել, որ դժվար է բանակցություններ սկսել առանց փոխվստահության ամրապնդման։ Այս համատեքստում նա վերահաստատել է ԵՄ աջակցության պատրաստակամությունը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]