Միջազգային

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Կորեական թերակղզում զարգացումների առնչությամբ

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Կորեական թերակղզում զարգացումների առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպությունը մտահոգված է Կորեական թերակղզում հրթիռային արձակումների առնչությամբ: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Մենք մտահոգված են իրադարձությունների զարգացմամբ: Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, դիվանագիտական փոխգործակցությունը շարունակում է մնալ Կորեական թերակղզում խաղաղության հաստատման, լիարժեք ապամիջուկայնացման միակ ուղին»,- ասել է նա:

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը սեպտեմբերի 15-ին երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Նույն օրը Հարավային Կորեայի նախագահականից հայտնել են, որ Կորեայի Հանրապետությունն առաջին անգամ բալիստիկ հրթիռ է արձակել սուզանավից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում