Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագծի շուրջ այս պահին բանակցություն չի ընթանում. Փաշինյան

Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագծի շուրջ այս պահին 
բանակցություն չի ընթանում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապ ապահովելու համար Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագծի թեմայով այս պահին որևէ բանակցություն չի ընթանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանի հարցին:

Պատգամավորը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ դրույթը սահմանում է, որ կողմերի համաձայնությամբ, առաջիկա երեք տարիների ընթացքում կորոշվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որը կապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, հետագայում այդ երթուղին պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զորախմբը կտեղափոխվի այնտեղ: Նա հետաքրքրվեց, թե արդյոք այդ թեմայով բանակցություններ անցկացվում են, կա արդյոք հաստատված նախագիծ, թե որտեղով  նախատեսված նոր երթուղին: Պատգամավորն ասաց, թե արցախցիների մոտ մտավախություն կա, որ նոր երթուղին շրջանցելու է ոչ միայն Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, Սուս և Աղավնո գյուղերը, այլ` Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող, Կանաչ թալա, Լիսագոր, Տասը վերստ գյուղերը։ «Կարո՞ղ եք արդյոք երաշխավորել, որ չի հաստատվի ՀՀ-ն Արցախին կապող այնպիսի երթուղի, որի պայմաններում թվարկածս գյուղերն ավտոմատ կերպով կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ՝ թեկուզ անկլավի կարգավիճակով»,-հարցրեց պատգամավորը:

Փաշինյանն արձագանքեց. «Այս պահին այդ թեմայով որևէ բանակցություն չի ընթանում ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել Արցախի իշխանությունների և ռուս խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նաև մեր մասնագետները իքս պահից կմիանան, կձևակերպվի կոնկրետ առաջարկ, այդ առաջարկները կքննարկվեն»:

Վարչապետը հիշեցրեց, որ 6-րդ կետը ֆիքսում է՝ դա պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ: Նա վստահեցրեց, որ բնականաբար այդ քննարկումների ընթացքում կարվի առավելագույնը, որը Արցախի ժողովրդի և ՀՀ շահերը առավելագույնս պաշտպանվեն այդ համատեքստում:

Փաշինյանը նշեց, որ թեև չի հասցրել նշել պատգամավորի թվարկած բոլոր բնակավայրերի անունները, սակայն ասաց. «Արցախի և Հայաստանի իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի Ձեր նշած սցենարները տեղի չունենան»:

Ինչ վերաբերում է ԼՂ գյուղերին՝ նա նշեց, որ դա առաջնահերթ խնդիր է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]