Միջազգային

COVID-19-ին նվիրված գագաթնաժողովն ԱՄՆ-ի նախագահությամբ կկայանա սեպտեմբերի 22-ին

2 րոպեի ընթերցում

COVID-19-ին նվիրված գագաթնաժողովն ԱՄՆ-ի նախագահությամբ կկայանա սեպտեմբերի 22-ին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային գագաթնաժողովը, որը նվիրված Է լինելու COVID-19-ի համավարակի դեմ պայքարին եւ գլոբալ պատվաստման հարցերին, պլանավորված Է անցկացնել սեպտեմբերի 22-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Washington Post թերթը:

«Գագաթնաժողովի ժամանակ նախագահ Բայդենը կոչ կանի պետությունների ղեկավարներին, կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, բիզնեսի, բարեգործական եւ ոչ կառավարական կազմակերպութունների առաջնորդներին՝ հավաքվել միասին՝ COVID-19-ի համավարակին վերջ դնելու պարտավորությունն ստանձնելու նպատակով»,-ասվում Է գագաթնաժողովի հրավիրագրում, որը հայտնվել Է հրատարակության տրամադրության ներքո: Սպասվում Է, որ գագաթնաժողովը կանցկացվի վիրտուալ ձեւաչափով: Դրա հետ մեկտեղ Բայդենի թիմի նպատակն այն Է, որպեսզի ավելի հարուստ երկրներին համոզեն՝ նվիրաբերելու, այլ ոչ թե վաճառելու պատվաստանյութի բոլոր ավելցուկները, նշում Է պորտալը:

Գագաթնաժողովին մասնակցելու համար հրավիրվածների ստույգ ցուցակը դեռ հայտնի չԷ, սակայն, ինչպես հաղորդել են Axios-ի աղբյուրները, հրավիրվածների թվում Է Պեկինը, չնայած այն բանին, որ ոչ լրիվ չափով Է համագործակցում COVID-19-ի ծագման միջազգային հետաքննություններին: Պաշտոնատար անձինք նաեւ պլանավորում են հրավիրել Ռուսաստանին եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում