ՀՀ նախագահի հրամանագրերով ԶՈՒ-ում պաշտոնյաների փոփոխություններ են եղել
20:57, 13 Սեպտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի հրամանագրով Կամո Քչունցը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Պողոս Պողոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից: Սահակ Օհանյանն էլ ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում