ՀՀ նախագահի հրամանագրերով ԶՈՒ-ում պաշտոնյաների փոփոխություններ են եղել

Armenpress 20:57, 13 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի հրամանագրով Կամո Քչունցը նշանակվել է Հայաստանի Հանրապետության  Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Պողոս Պողոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից: Սահակ Օհանյանն էլ ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am