Հասարակական

Տուգանվել է շինարարական 9 ընկերություն.ԲԸՏՄ-ն ներկայացնում է ստուգման արդյունքները

1 րոպեի ընթերցում

Տուգանվել է շինարարական 9 ընկերություն.ԲԸՏՄ-ն ներկայացնում է ստուգման արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքում շինարարական հրապարակներում կատարվող աշխատանքների ընթացքում փոշու արտանետումները, շինհրապարակներից դուրս տարածվելը կանխարգելելու նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից օգոստոս ամսվա ընթացքում 9 ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների մի շարք խախտումներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ հիմնականում ընկերությունները շինարարության ընթացքում չեն պարսպապատել շինարարական հրապարակները, իսկ ներքուստ և արտաքուստ վերանորոգվող շենքերը և շինությունները չեն ծածկել շինարարությանը համապատասխան բարձրության անթափանց թաղանթով։ Օրվա ընթացքում պարբերաբար չեն ջրել շինարարական հրապարակները։ Սորուն նյութերը (ավազ, գաջ, ցեմենտ) չեն պահեստավորել փակ տարածքներում կամ ծածկել անթափանց թաղանթներով:

Յուրաքանչյուր կազմակերպության նկատմամբ նշանակվել է 150.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տույժ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում