Տարածաշրջանային

Թուրքիայում զբոսաշրջիկներով լի ավտոբուս Է շրջվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում զբոսաշրջիկներով լի ավտոբուս Է շրջվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Մուղլայի շրջանում ճանապարհատրանսպորտային պատահար Է տեղի ունեցել տուրիստական ավտոբուսի մասնակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Տուրիստական ավտոբուսի վարորդը սրտի նոպայի պատճառով կորցրել Է կառավարումը եւ բախվել դպրոցական ավտոբուսին: Olumhaberi.com հրատարակության տվյալներով՝ վթարի պատճառ դարձած վարորդը տեղում մահացել Է, տուժել Է 7 դպրոցական եւ 41 ուկրաինացի զբոսաշրջիկ: Նման տվյալներ Է ներկայացնում Cumhuriyet-ը, իսկ Demiroren գործակալությունը հաղորդում Է, որ զբոսաշրջիկների թվում եղել են նաեւ ռուսաստանցիներ:

Սակայն ավելի ուշ Անթալիայում ՌԴ Գլխավոր հյուպատոսությունում «Ինտերֆաքս»-ին հաղորդել են, որ ավտոբուսում ՌԴ քաղաքացիներ չեն եղել: Ինչպես հայտնել են ՌԴ Գլխավոր հյուպատոսությունում, զբոսաշրջիկները եւ տեղի բնակիչները, որոնք ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, հիվանդանոց են տեղափոխվել հետազոտվելու եւ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու համար: Թուրքիայի երեք անչափահաս քաղաքացիների վիճակը, որոնք միջադեպի ժամանակ գտնվել են միկրոավտոբումում գնահատվում Է որպես ծանր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում