1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մոսկվան Մինսկին ավելի քան 1 մլրդ դոլարի սպառազինություն կմատակարարի. Լուկաշենկո

Մոսկվան Մինսկին ավելի քան 1 մլրդ դոլարի սպառազինություն կմատակարարի. 
Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մոսկվան եւ Մինսկը պայմանավորվել են ավելի քան մեկ միլիարդ դոլարի ռուսական զենքի մատակարարման շուրջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես շատ շնորհակալ եմ Ռուսաստանի ղեկավարությանը, զինվորականներին և ռազմարդյունաբերական համալիրին, որ նրանք համաձայնեցրել են սպառազինությունների մի ամբողջ ցանկ, որոնք մինչև 2025 թվականը կլինեն այստեղ։  Դա, իրոք, մոտ մեկ տասնյակ ինքնաթիռ է... - դրանք արդեն, մի մասը, մեզ են հասել։ Դրանք ուղղաթիռներ են՝ մի քանի տասնյակ, դա ՏՕՌ-Մ2 է: Մեծ ծավալներ, դա խոսում է այն մասին, որ եւ մենք, եւ Ռուսաստանի Դաշնությունը շատ լուրջ ենք ընդունում ահա այս արեւմտյան ուղղությունը, որտեղ մենք գտնվում ենք անմիջականորեն շփման մեջ ՆԱՏՕ-ի զորքերի հետ», - ասել է պետության ղեկավարը:

Լուկաշենկոն նաեւ հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայացած բանակցություններում իրեն պատմել է C-500 ժամանակակից զենիթահրթիռային համակարգերի մասին:

«Շատ արդյունավետ համալիր է, այն արդեն, իմ կարծիքով, անցել է փորձարկումներ, պատրաստվում է սպառազինության ընդունմանը։  Այդ թվում ես նրան եւս մեկ անգամ հիշեցրել եմ Ս-400-ի մասին, պատմել եմ նրան, թե որտեղ ենք ցանկանում այդ համալիրները դնել», - հավելել է Բելառուսի նախագահը ։

Նա նաեւ ընդգծել է, որ երկու երկրների բանակները պատրաստ են ապահովել Միութենական պետության անվտանգությունը:

Սեպտեմբերի 10-16-ը Ռուսաստանի 9 եւ Բելառուսի 5 զորավարժարաններում անցկացվում է «Արեւմուտք-2021» ռազմավարական զորավարժությունների գործնական փուլը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]