Տարածաշրջանային

Իրանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 444 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Իրանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 444 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 113 հազար 824-ի, վերջին 24 ժամում մահացել է 444 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Վերջին 24 ժամում Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 16 հազար 654 նոր դեպք, որոնցից 2704-ը հոսպիտալացվել է:

Ընդհանուր առմամբ երկրում գրանցված 5 մլն 275 հազար 567 դեպքից 4 մլն 538 հազար 419-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 7347 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում