Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Արշակ Կարապետյանն ընդունել է անհետ կորած զինծառայողների ու կամավորների ծնողներին և հարազատներին

Արշակ Կարապետյանն ընդունել է անհետ կորած զինծառայողների ու կամավորների 
ծնողներին և հարազատներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը սեպտեմբերի 9-ին ՊՆ վարչական համալիրում հանդիպել է 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ու կամավորների ծնողներին և հարազատներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՊՆ-ից ու մանրամասնում, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է նրանց մտահոգություններն ու առաջարկները, ինչպես նաև պատասխանել հարցերին՝ հայտնելով,  որ որոնողական աշխատանքները շարունակվում են, ընդ որում՝ հաշվի առնելով նաև ծնողների ունեցած տեղեկությունները։  

Արշակ Կարապետյանը հավաստիացրել է, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝ անհետ կորած յուրաքանչյուր զինծառայողի ճակատագիրը բացահայտելու ուղղությամբ։ 

Հանդիպման ընթացքում հարազատների կողմից բարձրացված հարցերի շուրջ պաշտպանության նախարարը խնդրով զբաղվող համապատասխան հանձնաժողովի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանին հանձնարարել է ուսումնասիրել և զեկուցել մանրամասները։

Ավարտին պաշտպանության նախարարը նշել է, որ նմանատիպ հանդիպումները պարբերական կլինեն, վստահեցնելով, որ խնդիրը գտնվում է իր անմիջական ուշադրության կենտրոնում։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am