Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

«Արմենիա» ավիաընկերությունը 2021 թվականին նախատեսում է փոխադրել շուրջ 300 հազար ուղևոր

«Արմենիա» ավիաընկերությունը 2021 թվականին նախատեսում է փոխադրել շուրջ 300 
հազար ուղևոր

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արմենիա» ավիաընկերությունը 2021 թվականի փետրվար ամսից մինչ օրս իրականացրել է 1 610 չվերթ։

«Արմենպրես»-ի լրատվական գործակալությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն, կոմերցիոն գծով տնօրեն Գևորգ Խաչատրյանն ասաց, որ այդ չվերթներով տեղափոխել են շուրջ 155 հազար ուղևոր։

«Այս դեպքում արդեն խոսքը ոչ միայն ՀՀ քաղաքացիների մասին է, այլև ՌԴ և այն բոլոր երկրների քաղաքացիների, որտեղ մենք չվերթներ ենք իրականացրել»,- նշեց Խաչատրյանը։

Համեմատելով նախորդ և ընթացիկ տարվա չվերթների քանակը՝ ավիաընկերության փոխտնօրենն ասաց, որ 2020 թվականին իրենք տեղափոխել են 75 հազար ուղևոր։ Խաչատրյանը շեշտեց, որ իրենք վերականգնման միտումներ են տեսնում։

«Նախատեսում ենք, որ 2021 թվականին կտեղափոխենք շուրջ 280-300 հազար ուղևորի՝ պայմանավորված ամանորյա տոներով, չվերթների, ինչպես նաև ուղևորահոսքի ավելացմամբ»,- ասաց Խաչատրյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am